Կանադացի պարաշյուտիստի թռիչքը քիչ մնաց ողբերգությամբ ավարտվեր (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորս կիլոմետր բարձրությունից Սիդնեյից ոչ հեռու կատարված թռիչքը քիչ էր մնում ողբերգական ավարտ ունենար 27-ամա կանադացի պարաշյուտիստի համար:

Նրա օդապարիկի ամրակապերը խճճվել էին, և մարզիկը սկսել էր վայր ընկնել: Նրա սաղավարտին ամրացված տեսախցիկի նկարահանած տեսանյութը ցնցել է YouTube-ի օգտատերերին, տեղեկացնում է Sydney Morning Herald-ը:

Շոկ առաջացնող կադրերում երևում է, թե ինչպես է կանադացին, որի անունը չի նշվում, սրընթաց ցած թռչում՝ փորձելով քանդել խճճված ամրակապերը: Երբ դա նրա մոտ չի ստացվում, երիտասարդը որոշում է կայացնում ազատվել «հավելաքաշից»: Այն պահին, երբ մարզիկը սկսում է սավառնել ազատ տարածության մեջ, հնարավոր չէ սարսափահար չլինել:

Բախտի բերմամբ, մի քանի վայրկյանից` բառացիորեն գետնին բախվելուց վայրկյաններ առաջ, բացվում է կանադացու երկրորդ օդապարիկը, և նա կարողանում է բարեհաջող վայրէջք կատարել:

Այս տհաճ միջադեպը չի վախեցնում կանադացուն, որն այդ օրը ևս երկու թռիչք է կատարում: Դրանք, բարեբախտաբար, հաջող են ավարտվում:




Լրահոս