Օդանավը հազիվ խուսափեց պարաշյուտիստների հետ բախումից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդում երկու պարաշյուտիստների քիչ էր մնում՝ խփեր օդանավը, որից նրանք դուրս էին ցատկել: Միջադեպը գրանցվել է 2014 հոկտեմբեր ամսին, սակայն տեսանյութը, որում ֆիքսված է վտանգավոր թռիչքը, հրապարակվել է միայն 2015 թ փետրվար ամսին: Տեսանյութն ավելի քան 2 միլիոն դիտում է հավաքել:

Ինչպես հայտնել է պարաշյուտիստ-ինստրուկտորը, օդանավից նրանք աղջկա հետ ցատկել են առանց որևէ միջադեպի, սակայն օդաչուն օդանավը շրջել է 180 աստիճանով դեպի պարաշյուտիստները:

Տեսանյութի հեղինակը նշել է, որ նախկինում երբևէ չի լսել նման դեպքերի մասին:

Օդանավը էքստրեմալների կողքով վտանգավոր հեռավորության վրա է անցել, սակայն չի դիպել նրանց: Թե ինչ պատճառով է օդաչուն դիմել նման վտանգավոր քայլի, չի հաղորդվում:




Լրահոս