ԹՈՄՆ ՈՒ ՋԵՐՐԻՆ 72 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին հայտնի մուլտհերոսները` կատու Թոմը եւ մուկ Ջերրին, դարձան 72 տարեկան: «Tom and Jerry» մուլտսերիալը ստեղծվել է 1940թ. ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննի եւ Ջոզեֆ Բարբարայի կողմից, առաջին սերիան էլ էկրաններին է հայտնվել հենց փետրվարի 20-ին: Սակայն սկզբում հերոսներն այլ անուններ ունեին` Թոմ կատուն Ջասպերն էր, իսկ Ջերրին պարզապես Մուկը կամ Ջինկսը:
Ի դեպ, այս սիրելի մուլտֆիլմը 1940-1958թթ. ճանաչվել է որպես ամենահաջողվածը եւ արժանացել «Օսկար»-ի 7 մրցանակների:




Լրահոս