Համակրելի հանցագործը սոցկայքերի աստղ է դարձել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան ոստիկանության կողմից ձերբակալված հանցագործն անսպասելիորեն դարձել է Facebook-ի աստղ: Հունիսի 19-ին ոստիկանության դեպարտամենտի կայքում հրապարակվել է նրա լուսանկարը: Այդ պահից ի վեր լուսանկարը 40,5 հազար «լայք» է ստացել:

Այդ կերպ լուսանկարը սովորաբար նշում են կանայք, որոնց հիացնում է ձերբակալվածի արտաքինը: Մեկնաբարություններում, որոնց թիվը հասել է 13 հազարի, տիկնայք ափսոսանք են հայտնում, որ նման գրավիչ երիտասարդը հանցագործ է և պետք է բանտ նստի: Տղամարդիկ իրենց հերթին փորձում են խելքի բերել գեղեցիկ սեռի ներկայացուցիչնեչին: «Նա հանցագործ է: Մի՞ թե ձեզ նման մարդիկ են հրապուրում», – գրել է սոցցանցի օգտատերերից մեկը:

Մեկնաբանությունների մեջ հաճախ պատահում են նաև «սիրահարված սմայլիկներ»: Մեկնաբանություն անողներից ոմանք էլ նկատում են, որ եթե «լայք» անողներից յուրաքանչյուրը մեկ դոլար զոհաբերեր, ապա տղան կկարողանար գրավի դիմաց ազատ արձակվել:

Ոստիկանության պաշտոնական կայքում նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է Կալիֆորնիայի Ստոկտոն քաղաքում հաճախ դարձած զենքի ապօրինի պահման և կրակոցների դեպքերի կանխման դեմ ոստիկանության կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում:

Դատելով մեկնաբանություններից՝ լուսանկարի վրա պատկերված է 30-ամյա Ջերեմի Միքսը: Նա մեղադրվում է զենք- զինամթերքի ապօրինի պահման մեջ:

o_970945




Լրահոս