Բրիտանացիներն Ասանժին խոշտանգել են էլեկտրական հոսանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատմել է լրագրողներին, որ մինչ իրեն հաջողվել է պատսպարվել Էկվադորի դեսպանատանը, նա Մեծ Բրիտանիայի բանտերից մեկում խոշտանգումների է ենթարկվել:

Ասանժը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին հունիսի 19-ին: Այդ օրը լրացել է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում իր գտնվելու երկու տարին: Ասանժի խոսքով, իրեն առանց մեղադրանք ներկայացնելու բանտում են պահել 5 օր և խոշտանգուների ենթարկել, այդ թվում` էլեկտրական հոսանքով: «Առողջական վիճակս շատ վատ էր», – ասել է նա:

Ասանժը նաև տեղեկացրել է, որ իր մոր և երեխաների հասցեին անանուն սպառնալիքներ են ստացվել: Իր հարազատներից ոմանք ստիպված են եղել փոխել անուններն ու բնակության վայրը: Ասանժը տարբեր կանանցից 4 երեխա ունի, որից ամենամեծը՝ 23, իսկ ամենակրտսերը 3 տարեկան է, հայտնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս