Հրապարակ. ԲՀԿ-ում վերջնական որոշում չեն կարողանում կայացնել` ում առաջադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”ԲՀԿ-ում վերջնական որոշում չեն կարողանում կայացնել, թե մեծամասնական ընտրատարածքներում ում պետք է առաջադրեն””,- գրում է “”Հրապարակ””-ը և հավելում. “”Մասնավորապես հայտնի չէ, թե ում կառաջադրի ԲՀԿ-ն թիվ 12 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքից 2007թ. պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ անդամ Վերսանդիկ Հակոբյանը, ով վերընտրվելու ցանկություն չունի: Բայց ԲՀԿ-ում այս տարածքի համար հարմար թեկնածու չեն կարողանում գտնել: Անորոշ է նաև Արագած Ախոյանի վիճակը: Վերջինս ցանկանում է առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում, բայց ԲՀԿ ղեկավարը դեռևս չի կողմնորոշվում` թույլ տա՞լ նրան առաջադրվել, թե՞ ոչ:  Այս տարածքում ՀՀԿ թեկնածուն Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն է, որի շանսերը բարձր են գնահատվում””: 




Լրահոս