Կիրկորովը վերջապես ցույց է տվել դստերը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպ Կիրկորովը, որ շատ երկար հրաժարվում էր իր նորածին դստերը ցույց տալ հանրությանը, վերջապես արել է դա` ռուսաստանյան հեռուստաեթերում: Ռուսական ԶԼՄ-ները սա անվանում են երկար շահարկված ինտրիգի բացահայտում: Դստերը ներկայացնելու համար Կիրկորովը լրագրողներին իր քաղաքամերձ տուն է հրավիրել: Երեխան ծնվել է ԱՄՆ-ում փոխնակ մորից, և միայն վերջերս է Ռուսաստան տեղափոխվել: Հատուկ նրա համար հայրը Պոդմոսկովյեում փայտաշեն տուն է ձեռք բերել, որին կից անտառային գոտի է: Կիրկորովի դուստրը` Ալլա-Վիկտորյան, 3 ամսական է:




Լրահոս