Հայաստանի Հանրապետության ազնվագույն քաղաքացինե՛ր, տեղեկացնում եմ ձեզ, որ անձամբ ես եւ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը երբեք չենք եղել «Սոցիալական ցանցեր» կոչվող տիրույթում, առավել եւս, երբեք չենք ունեցել եւ չենք պատրաստվում ունենալ «Խաչիկ Ասրյան» եւ «Հայոց Արծիվներ» ֆեսբուքյան էջեր:
Արդի ժամանակշրջանում, հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ գործում է անկեղծության, ճշմարտության սկզբունքները, ցավոք սրտի լինում են նաեւ տականքներ, ապազգային ոչնչություններ, բանսարկուներ, ովքեր փախչելով իրական կյանքից, ձգտում են իրենց հայատյաց թուրքի արյան տեսակով «Խաչիկ Ասրյան» ֆեսբուքյան կեղծ էջեր բացել եւ իրականում ջուր լցնել մեր հայրենիքում գործող հայրենատեր անհատների գործունեությունից սարսափածների եւ իրենց մոր արգանդից դեռ չծնված, բայց արդեն իսկ իրենց հայրենիքը դավաճանած տականքների ջրաղացին:
Մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ սոցիալական ցանցերում գտնվող եւ՛ «Խաչիկ Ասրյան» ֆեսբուքյան էջերը, եւ՛ «Հայոց Արծիվներ» ֆեսբուքյան էջերը կեղծ են: Ավելին, կոչ եմ անում սոցիալական ցանցերում օրինապաշտ գործունեություն ծավալող ազնվագույն քաղաքացիներին նույն սոցիալական ցանցերում գտնվող կեղծանուն սողուններին տալ համարժեք պատասխաններ…
Անսեռ ու սարսափած թերուցքնե՛ր, սոցիալական ցանցերում կեղծ էջեր բացելու փոխարեն ավելի լավ է գոնե տարին մեկ անգամ համարձակություն ունեցեք եւ այցելեք Հայաստանի ու Ադրբեջանի եւ Նախիջեւանի սահմանագծի մարտական հենակետեր եւ ձեր սոցիալական ցանցերում ճշմարտացիորեն ներկայացրեք ձեզ եւ ձեր ընտանիքները արիաբար պաշտպանող հաղթանակած ազգային բանակի արժանավոր սպաների, պայմանագրային զինծառայողների, զինվորների սխրագործությունները: Այլապես դուք կանիծվեք ոչ միայն Աստծո, այլեւ մի ողջ հերոսական հայ ժողովրդի կողմից:
Հարգանքով՝«Հայոց Արծիվներ» հայրենական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան