Շունը` հղի կանանց առողջության գրավական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ մեր օրերում հղիության ընթացքում ճարպակալման խնդիրն ավելի հրատապ է դարձել, իսկ ավելորդ քաշը վտանգավոր է ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար – գրում է novostimira.com-ը:Փորձագետները գտնում են, որ շան առկայությունը թույլ է տալիս հղի կնոջը ֆիզիկապես ակտիվ մնալ` պահպանելով կազմվածքն ու առողջությունը: Ըստ նրանց` շների տերերը հաճախ արագ են քայլում, ինչը թույլ է տալիս 50%-ով ավելի ակտիվ լինել: Բացի այդ, նրանք օրվա մեջ գոնե 30 րոպեով գտնվում են մաքուր օդում, ինչը հղի կնոջ համար նույնպես կարևոր նշանակություն ունի: Փորձագետները ուսումնասիրություններն իրականացրել են ավելի քան 11 հազար կանանց և երեխաների շրջանում և եզրակացրել են, որ մաքուր օդում շան հետ պարբերաբար զբոսանքները հղիության ընթացքում կարող են դառնալ քաշի կառավարման կարևորագույն մասը:




Լրահոս