Երեկ զինծառայողի սպանության փաստով քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա ժամկետային զինծառայող` շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

Քիչ առաջ Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնեց, որ սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
 Կատարվում է նախաքննություն:

Տաթև Հարությունյան




Լրահոս