Հայտնի է զոհված զինվորի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող` շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ):  

Միջադեպի մանրամասները ճշտվում են. տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:  

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 




Լրահոս