
Հունիսի 19-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում պայմանագրային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):
Այս մասին Armlur.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նշենք, որ հակառակորդի գնդակից զոհված պայմանագրային զինծառայողը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ, 26-ամյա պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանն է:
Տաթև Հարությունյան