Վաշինգտոնում 90 տարեկան հասակում մահացել է Ստեֆանի Քվոլեկը` զրահաբաճկոններում օգտագործվող կևլարը հայտնագործած կինը, հայտնում է BBC-ին:
Իր կյանքի գլխավոր հայտնագործությունը Քվոլեկը կատարել է 1965թ.-ին: Նա աշխատել է DuPont ընկեությունում, որից հեռացել է 1986թ.-ին: Քվոլեկը դարձել էր ընկերության միակ կինը, ով ականավոր ձեռքբերումների համար ստացել է Լավուազյեի շքանշան:
Իր գոյության ընթացքում Կևլարը հազարավոր կյանքեր է փրկել: Նրա մանրաթելերն ավելի ամուր են, քան պողպատը: Բացի պաշտպանիչ հանդերձանքից, կևլարն օգտագործվում է ինքնաթիռաշինության, բջջային հեռախոսների և նավաշինության մեջ, տեղեկացրել է Ինտերֆաքսը: