Սանկտ Պետերբուրգում տղամարդը կացնով հարձակվել է մեքենայի վրա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհատրանսպորտայինն պատահարից կատաղած տղամարդը Սանկտ Պետերբուրգում կացնով հարձակվել է օտար մեքենայի վրա, տեղեկացնում է vesti.ru-ն: Հարձակման ենթարկված Audi-ում բացի վարորդից երկու անչափահաս երեխաներ են եղել:

Վարորդը, որն իր դստերն ու ազգականուհուն որոշել էր կինո տանել, Բուդապեշտի փողոցում հանկարծակի նկատել է Toyota Land Cruiser մեքենան, որն անսպասելի հայտնվել է իր առջև և կտրուկ արգելակել: Մեքենայից դուրս է եկել մի տղամարդ և իր վրա «քշել»: Տղամարդը փորձել է դուրս գալ մեքենայից և բացատրել, որ իր հետ երեխաներ կան, սակայն չի հասցրել:

Ականատեսների նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է Toyota Land Cruiser-ի ուղևորը անպատվում Audi-ի վարորդին, իսկ երբ նա փորձում է մեկնել, խփում է մեքենայի դիմապակուն և կոտրում այն: Կատաղած ուղևորի վրա չեն ազդում անգամ վախեցած երեխաների ճիչերը:

Միջադեպիn ականատես են դարձել այլ վարորդներն ու հետիոտնները: Պարզվել է, որ «գեղեցիկ» համարով Toyota Land Cruiser-ի վարորդը կին է եղել, իսկ կացնով տղամարդը նստած է եղել ուղևորի տեղում:




Լրահոս