«Հազար օղորմի՜», «Առանց ընդդիմության՝ դժվար է». խորհրդարանում ուրախ քվեարկություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Ազգային ժողովում քվեարկության դրվեցին մի շարք նախագծեր, որոնք ընդունվեցին իշխող մեծամասնության շնորհիվ: Բոլոր նախագծերի քվեարկության ժամանակ ստացվում էին միատեսակ 68 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայները:

Նշենք, որ քվեարկության ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարբերաբար տարբեր ռեպլիկներ էր անում, օրինակ` «Առանց ընդդիմության՝ շատ դժվար է», «Հազար օղորմի՜», «եթե ընդդիմության չկա` մենք պետք է դառնանք» և այլն:

Գալուստ Սահակյանին իրենց ռեպլիկներով չէին զիջում նաև պատգամավորները, ովքեր կատակով քվեարկությունների ժամանակ վարման կարգով խոսք էին ուզում:




Լրահոս