Զբոսաշրջիկները կերթևեկեն Ֆիդել Կաստրոյի մեքենաներով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի բոլոր ավտոմեքենաները տրամադրվել են Հավանայի ավտոպարկերից մեկին. տեղեկացնում է Associated Press-ը:

Դրանք կծառայեն զբոսարշջիկներին սպասարկելու համար:

«Երբ ես զբոսաշրջիկներին ասում եմ, թե որտեղից է այդ մեքենան, նրանք նստում են հետևի մասում և ասում, որ չեն կարող դրան հավատալ», – ասում է տաքսու վարորդ Մոյսես Սուարեսը, որն արդեն ստացել է «Չայկայից» օգտվելու իրավունքը:

A vehicle moves past a portrait of Cuba's former leader Fidel Castro in Havana
Խոսքը խորհրդային արտադրության մարդատար մեենաների մասին է, որոնք արտադրվել են ԳԱԶ և ԶԻԼ գործարաններում: Դրանցից որոշները Կաստրոն նվեր էր ստացել խորհրդարանի ղեկավար Նիկիտա Հրուշչովից: Սպասվում է, որ պետական «Կուբատակսի» տակսապարկը ընդհանուր առմամբ 24 ավտոմեքենա կստանա:




Լրահոս