Կաստրոյի անունն իրավամբ դարաշրջանի խորհրդանիշ է. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ Կուբայի նախարարների Խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոյին ցավակցական ուղերձ է հղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ձեզ և Կուբայի ժողովրդին հայտնում եմ իմ խորին ցավակցությունը՝ Ձեր եղբոր՝ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Պետական ականավոր գործչի անունն իրավամբ դարաշրջանի խորհրդանիշ է»,-ասվում է հեռագրում:




Լրահոս