Blackberry-ն Passport սմարթֆոն կարտադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Blackberry-ն նոր գրպանի սմարտֆոն կարտադրի: Ընկերությունը կթողարկի 4.5 դյույմ անկյունագծով և քառակուսի էկրանով Passport սմարթֆոնը. տեղեկացնում է Лента.ru-ն:

2015-ի տարվա առաջին եռամսյակի ֆինանսական ցուցանիշների հայտարարությունից հետո Blackberry ընկերության գործադիր տնօրեն Ջոն Չենը ներկայացրել է նոր սմարթֆոնի նախատիպը:

Սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է 2014 թվականի սեպտեմբերին:

blackberry-passport

Նոր սմարթֆոնը կգերազանցի շուկայում առկա 5.5 դյույմանոց էկրանով Samsung Note 3 հեռախոսներին: Կանադական սարքի էկրանի լայնությունը հնարավորություն կտա ողջ այբբենական համակարգը սմարթֆոնի վրա տեղադրել առանձին տառերով:

Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Passport-ի մարտկոցը ժամում 3450 միլիամպեր ծավալ կստանա, ինչպես նաև՝ 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և Qualcomm Snapdragon 800 Quad-Core Processor: Սարքը կաշխատի BlackBerry OS 10.3 օպերացիոն համակարգով:




Լրահոս