«Հանուն արդարության» ՀԿ-ն միանում է «քառյակին»` ընդդեմ կուտակայինի մասին նոր օրենքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն արդարության» հասարակական կազմակերպությունը հայտարարությամբ միանում է ոչ իշխանական քառյակին:

«Հանուն արդարության» ՀԿ-ի տարածած հայտարարությունում ասվում է.

««Հանուն արդարության» հասարակական կազմակերպության անդամները մեծ վրդովմունքով իրազեկվեցին, որ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված, առանց հանրային լայն իրազեկմամբ ու հանրությանը ներկայացմամբ, կառավարությունը հապշտապ կրկին՝ արդեն արտահերթ կարգով, Ազգային ժողովի «վավերացմանն է» ներկայացրել նոր անվամբ վերտառված կուտակային կենսաթոշակների մասին օրինագիծը:

Օրինագծի քննարկումների ժամանակ ի հայտ եկան բազում անճշտություններ ու կեղծիքներ, որոնք անընդունելի ու հակասող են հասարակության լայն շրջանակների կարծիքներին ու ցանկություններին, որ արդեն երկար ժամանակ է հուզում է հանրապետության քաղաքացիներին:

«Հանուն արդարության» հասարակական կազմակերպության անդամները քննարկելով ու խորամուխ լինելով վիճահարույց այս օրինագծի բուն բովանդակային դրսևորումների մեջ, ուսումնասիրելով Ազգային ժողովում ներկայացված ոչ իշխանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը,

«Հանուն արդարության» ՀԿ-ն փաստում ու հայտարարում է, որ

1. միանում է Ազգային ժողովի ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ խմբակցությունների համատեղ հայտարարությանը,

2. դատապարտում է իշխանական մեծամասնության անհաճո ու արհամարհական վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ,

3. պահանջում է անվավեր հայտարարել կուտակային կենսաթոշակների մասին «ընդունած որոշումը»:




Լրահոս