«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունն արդեն ունի 2000-ից ավել անդամ: Նրանք թե’ Երևանից են, թե’ մարզերից: Այս մասին armlur,am-ի հետ զրույցում նշեց կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, նշելով, որ ունեն նաև շատ համակիրներ:
Կուսակցության անդամներն ավելի շատ կանայք են: Զախարյանի խոսքով` նրանք ավելի շատ պոտենցիալ ունեն հասարակական-քաղաքական կյանքում, քան` տղամարդիկ:
Հիշեցնենք, որ նրա մուտքը քաղաքական կյանք բավական բուռն եղավ, երբ սկսեց աղջիկներին քարոզել ազատ կյանք վարել: Սակայն նա վստահեցնում է, թե դա չէ պատճառը, որ անդամագրվում են իրենց, այլ իր հանդեպ վստահությունը:
Նա նշեց, որ իրենց կուսակցությունը պահում են անդամավճարով, որն ամեն ամիս կազմում է 500 դրամ:
Մանրամասները`armlur.am-ի տեսանյութում.
Սոնա Դավթյան