Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ 56 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանը` «Տոնուսի» Աշոտը:
ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանը 2007 թվականին եղել է Պաշտպանության, Ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1974-1976թթ. աշխատել է ՀԽՍՀ թեթեւ արդյունաբերության մինիստրության հաշվիչ կենտրոնում` որպես տեխնիկ, 2006թ. մայիսի 19-ին ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 3 ընտրատարածքից: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա:
Armlur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Աշոտ Տոնոյանի հարազատներին` անդառնալի վշտի կապակցությամբ: