Արթուր Իսպիրյանն աղոտ հույսեր ունի, թե իր բնակարանը կվերադարձնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերության նորակառույց շենքի բնակարանները վաճառվել են քաղաքացիներին, սակայն, հետագայում դրանք գրավադրվել են «Արցախբանկ»-ում: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկ»-ը տիրացել է բնակարաններին, «Տոնուս»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են խաբված:

Երգիչ Արթուր Իսպիրյանը ևս խաբված բնակիչների ցանկում է: Armlur.am-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ արդեն երկու տարի է, ինչ ինքն այս վիճակում է:

«Այս թեմայի մասին խոսելիս կարող եմ միայն ասել, որ հոգնել եմ, 2 տարի շարունակ նույն վիճակում ենք գտնվում, անընդհատ ձգձգում են, տարբեր պատճառաբանություններ ներկայացնում: Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ երկու կողմերի` բանկի և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը»,- նշեց երգիչը:

Արթուր Իսպիրյանը հավելեց նաև, որ տևական ժամանակ այս խնդիրը տարբեր կողմերից է քննարկվել, տարբեր լուծումների տարբերակներ են քննարկվել.«Չնայած մի բան էլ ասեմ, կարծես թե սայլը տեղից շարժվում է, մի փոքր մշուշոտ, բայց լուծումների տարբերակներ ասես թե նշմարվում են»:




Լրահոս