ԱԱ-2014. 11-րդ օրվա խաղերի անոնս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության շրջանակներում այսօր տեղի կունենան հետևյալ հանդիպումները: Երևանի ժամանակով 20:00 կհանդիպեն Բելգիայի և Ռուսաստանի հավաքականները: Առաջին տուրից հետո H խմբի առաջատարը հենց Բելգիան է՝ 3 միավորով, իսկ Ռուսաստանն ունի մեկ միավոր:

Ժամը 23:00 կհանդիպեն Կորեայի և Ալժիրի հավաքականները: Վերջինս դեռ միավոր չունի, իսկ Կորեան ունի մեկ միավոր՝ Ռուսաստանի հետ ոչ ոքիի արդյունքում:

Արդեն ուշ գիշեր՝ 02:00 կհանդիպեն ԱՄՆ-ն և Պորտուգալիան: Վերջինս՝ Գերմանիայից 4:0 պարտությունից հետո դեռևս միավոր չունի, իսկ ԱՄՆ-ն ունի 3 միավոր:




Լրահոս