Ռուսաստան` արտասահմանյան անձնագրերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաջիկստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մուտք գործել արտասահմանյան, ծառայողական և դիվանագիտական անձնագրերով: Տեղեկատվությունն այս մասին տեղադրված է Ռուսաստանի կառավարության կայք էջում:

Նախկինում Ռուսաստան մուտք գործելու համար Տաջիկստանի քաղաքացիներին բավական էր ունենալ սովորական քաղաքացիական անձնագիր և ծննդյան վկայականներ` 16 տարեկանը չլրացած երեխաների համար:

ԱՊՀ քաղաքացիների համար Ռուսաստանի սահմանները հատելու կանոնների փոփոխության մասին առաջարկն արել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը` Դաշնային խորհրդին դիմելով:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ այն պայմաններում,երբ ԱՊՀ երկրների քաղաքացիները Ռուսաստան են ժամանում իրենց երկրի անձնագրերով, պատշաճ միգրացիոն վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ:

Պուտինը նշել է, որ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում, որը ներառում է Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, կշարունակի պահպանվել պարզեցված վիզային ռեժիմ: Մյուս ԱՊՀ պետություններին արտասահմանյան անձնագրերի անցնելու գործում Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերել ֆինանսանկան և տեխնիկական օգնություն:

Ավելի վաղ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնայի ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը հայտարարել էր, որ ներգաղթողների, այդ թվում` Տաջիկստանի քաղաքացիների համար արտասահմանյան անձնագրերի ներմուծումը 30 անգամ կնվազեցնի այդ երկրից թմրանյութերի մաքսանենգության դեպքերը:




Լրահոս