
Նորաձեւ իրերը մեզ վրա “թանկ են նստում”, եւ խնդիրը միայն գնի մեջ չէ,- գրում է Time-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ նեղ ջինսե տաբատներ ու բարձրակրունկ կոշիկներ կրելուց, քանի որ դրանք իրական սպառնալիք են առողջությանը:Time-ը ներկայացնում է ամենանորաձեւ “սպառնալիքները”, որոնցից հարկավոր է խուսափել.Նեղ ջինսերՆեղ ջինսե տաբատներ կրելը կամ գոտին ամուր կապելը կարող են հանգեցնել նյարդային վերջույթների, մարսողության հետ խնդիրների և մարմնի թմրեցման: Ամերիկացի բժիշկ Օկտավիո Բեսը մշակել է “նեղ տաբատների սինդրոմ” տերմինը:Բարձրակրունկ կոշիկներԿոշիկների նեղ քիթն ու բարձր կրունկն իսկական աղետ են ոտքերի համար:”Անհրաժեշտ է կամ սահմանափակել բարձրակրունկ կոշիկներ կրելը, կամ գտնել ամուր սուպինատորով կոշիկներ”, – խորհուրդ է տալիս օրթոպեդ Ջոն Մանկուզոն: