Ընկերուհու հետ կռվել և պատուհանից դուրս է գցել տատիկին (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

42-ամյա օդեսացին «Կեցցե՜ Ուկրաինան» գոչելով պատուհանից դուրս է գցել իր տատիկին:

Տղամարդու մայրը բացատրել է նրա արարքը այն համգամանքով, որ վերջերս բաժանվել էր ընկերուհուց:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղամարդը հարբեցող կամ թմրամոլ չէ, չի տառապում հոգեկան հիվանդություններով: Մոր խոսքով՝ հոգեկան խանգարման պատճառ է դարձել սիրած աղջկանից բաժանվելը:

img140326679574251403266927s
Միջադեպը նկարահանել են շոկ ապրած անցորդները: Ինչպես երևում է տեսագրությունից, տղամարդն իր հերթին հեռախոսով նկարահանել է իր պատշգամբի տակ հայտնված լրագրողներին: Նկարահանված կադրերն ուղեկցվում են վիրավորանքներով լրատվամիջոցների հասցեին: Պատշգամբում նրա ողջ երկխոսությունը խելագարի զառացանք է հիշեցնում:

Բարեբախտաբար, վայր նետված տատիկը ողջ է մնացել: նրան շտապ օգնությամբ տարել են հիվանդանոց: Արտակարգ պատահարից հետո տղամարդը երկար ժամանակ հրաժարվել է լքել բնակարանը: Նա բղավել է. «Կեցցե՜ Ուկրաինան, Կեցցե՜ն հերոսները», ինչպես նաև՝ գովասանքի խոսքեր ասել 5-րդ ալիքի հասցեին: Հետագայում իրավապահները նրան ուժով դուրս են բերել տնից:

загруженное




Լրահոս