Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում մեր երկրում արտադրվել է 3251.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները աճել են 0,2%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն հունվարին արտադրվել է 807.9 մլն կՎտ ժամ, փետրվարին՝ 665.7 մլն կՎտ ժամ, մարտին՝ 621.8 մլն կՎտ ժամ, ապրիլին՝ 599.8 մլն կՎտ ժամ, մայիսին՝ 555.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:
Նշենք, որ այս տարվա առաջին ամիսներին մեր երկիրը էլեկտրաէներգիայի արտահանման ոլորտում գրանցել էր անկում: Հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել էր 256.6 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատ ցուցանիշի անկումը կազմել էր 39.95%:
2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 7710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել էր շուրջ 4%-ով: