Վենետիկի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի «Հարրի Փոթերի» կոմպոզիտորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ժյուրին կգլխավորի ֆրանսիկան կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլան, տեղեկացնում է  ИТАР-ТАСС-ը:

Դեպլան ստեղծել է այնպիսի կինոֆիլմերի երաժշտությունը, ինչպիսիք են Տոմ Հուպերի «Թագավորը խոսում է», Սթիվեր Ֆրիրզի «Ֆիլոմենա», Ջորջ Քլունիի «Մարտյան իդեր», Բեն Աֆլեկի «Արգո օպերացիա», Դևիդ Ֆինչերի «Բենջամեն Բատոնի առեղծվածային պատմությունը», Ռոման Պոլանսկու «Ջարդ», Տերենց Մալիկի «Կենաց ծառ» և «Հարրի Փոթեր» ֆիլմերը:

Դեպլան վեց անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի, արժանացել է ամենապատվավոր կինոմրցանակների, այդ թվում` «Ոսկե գլոբուս», «Գրեմմի» և «Սեզար»:

Վենետիկի կինոփառատոնն աշխարհում հնագույներից է: Այն հիմնադրվել է 1932թ.-ին: 71-րդ միջազգային փառատոնը կանցկացվի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը Լիդո կղզում:

Հիմնական մրցույթի ժյուրին հանձնում է «Ոսկե առյուծ» և «Արծաթե առյուծ» արձանիկները լավագույն ֆիլմի և ռեժիսուրայի համար, «Վոլպի գավաթները» տղամարդու և կնոջ լավագույն դերի համար, մրցանակ լավագույն սցենարի համար և Մարչելո Մաստրոյանիի մրցանակ` երիտասարդ դերասանին:




Լրահոս