Բոլորը գիտեն, թե որ ակումբ կցանկանամ վերադառնալ. Լեմպարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն անդրադարձել է Ժոզե Մոուրինյոյի այն հայտարարություններին, որ Լեմպարդը կարող է մի օր վերադառնալ «Չելսի» և մարզել այդ ակումբը.

«Հաճելի է լսել Մոուրինյոյի խոսքերը: Ես լավ հարաբերություններ ունեմ Մոուրինյոյի հետ, և այդպես կլինի ընդմիշտ: «Չելսի»-ն յուրահատուկ ակումբ է ինձ համար: Ես ցանկանում եմ լինել «Չելսի»-ի հետ` անկախ կարգավիճակիցս, թեկուզ լինեմ այստեղ որպես գլխավոր մարզիչ կամ հասարակ հանդիսատես:

«Չելսի»-ն իմ կյանքն է եղել 13 տարիների ընթացքում և այդպես էլ կմնա, անկախ նրանից, թե ապագայում ինչ կպատահի: Ես չգիտեմ, թե հետագայում ինչով պետք է զբաղվեմ, բայց եթե կա մի ակումբ, որտեղ կցանկանամ վերադառնալ, ապա բոլորը գիտեն, թե որ ակումբն է դա»-, նշել է Լեմպարդը:




Լրահոս