Բելգիայի հետ խաղում Ռուսաստանն արժանի էր ոչ ոքիի. Ն. Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության երկրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Բելգիայի ընտրանուն:

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը նշել է, որ այդ խաղում Ռուսաստանն արժանի էր ոչ ոքիի:

«Գնդակի հաճախակի կորուստը դարձավ պարտության պատճառը: Ռուսաստանի թիմը տեխնիկայով զիջում է բելգիացիներին: Վերջում չբավականացրեց կենտրոնացվածությունը: Դա վերաբերում է ոչ միայն պաշտպաններին: Վերջին րոպեներին գնդակ բաց թողնելը պետք է մտահոգի մարզիչներին եւ ֆուտբոլիստներին: Սակայն, Բելգիայի հետ ոչ ոքի արդյունքի դեպքում էլ Ռուսաստանին անհրաժեշտ էր լինելու հաղթել Ալժիրին», – նշել է նա:




Լրահոս