
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նախարար աշխատելու տարիներին սովորություն էունեցել իր աշխատակիցներին «գործուղել» իրեն պատկանող «Նոր Ռեժանս» ռեստորանային համալիր:
Բանն այն է, որ նախկին նախարարն իր աշխատակիցներին հրահանգել էր, որպեսզի բոլորն անխտիր իրենց հարսանիքները, ծննդյան արարողությունները, քեֆ-ուրախություններն անցկացնեն հենց այդ ռեստորանում: Անգամ նշվում է, որ Ա. Հարությունյանն իր աշխատակիցներին ասել էր, որ կարող են աշխատանքի ժամերին` ընդմիջումներն անել այնտեղ, ու եթե ուշանան, ոչինիչ, չի բարկանալու դրա համար:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ներկայիս մարզպետից, թե արդյոքնույն ճակատագիրը չի՞ սպասվում մարզպետարանի աշխատակիցներին, սակայն վերջինս համառորեն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: «Ժողովուրդ»-ը փորձեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից ճշտել արդյոք մարզպետն իրենց նման խնդրանքով դիմել է, թե ոչ: Մեր զրուցակիցն ասաց, որ Ա. Հարությունյանին վերաբերող հարցերն ուղղենք նրան»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: