
Լիբանանի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել. մահապարատը պայթուցիկով լցոնված ավտոմեքենան պայթեցրել է սրճարանի մոտ, որտեղ բազմաթիվ մարդիկ ֆուտբոլ էին դիտում:
Պայթյունի արդյունքում 12 մարդ վիրավորվել են:
Դեպքը տեղի է ունեցել Բեյրութի հարավում, ուր հիմնականում բնակվում են շիաները:
Այս ակցիայի համար առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել, հայտնում է BBC-ին: