Ռուսաստանը հրաժարվել է Ուկրաինա ներխուժելու ծրագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Սենատին՝ առաջարկելով չեղյալ համարել Ուկրաինայում ռուսաստանյան զինուժի օգտագործման թույլտվության վերաբերյալ 2014թ. մարտի 1-ի որոշումը:

Ինչպես նշել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի նման առաջարկը կապված է Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցություններ սկսելու հետ:

Հունիսի 23-ին Դոնեցկում անցկացվել են նախնական ոչ պաշտոնական խորհրդատվություններ: Ուկրաինայի հարավ-արևելքի զինյալները պարտավորվել են միչնչև հունիսի 27-ը դադարեցնել կրակը` ի պատասխան պաշտոնական Կիևի կողմից կրակի դադարեցման:

«Մենք հույս ունենք, որ այդ ժամանակաշրջանում ՌԴ և ԵԱՀԿ կողմից ռեժիմի պահպանման մոնիթորինգ կանցակցվի: Մենք հույս ունենք, որ կրակի համատեղ դադարեցման ընթացքում կկարողանանք պայմանավորվել և առվազն խորհրդատվություններ սկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին ձեռնամուխ լինելու համար», – նշել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը, ով, «Հարավ-արևելք» շարժման ղեկավար Օլեգ Ցարյովի հետ մեկտեղ, մասնակցել է խորհրդատվություններին:

Ռուսական կողմը բազմիցս մատնանշել է Կիևի և ինքնահռչակ հանրապետությունների միջև բանակցությունների անհրաժեշտությունը:

Հավանություն տալով կրակի դադարեցման մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միաժամանակ նշել էր, որ առանց բանակցությունների սկսման ուղղությամբ կոնկրետ քայլերի՝ Պորոշենկոյի խաղաղության հաստատման ծրագիրը չի կարող կենսունակ և գործուն լինել:




Լրահոս