Գուստաֆսոնի դեմ մենամարտը լավագույններից է իմ կարիերայում. Ջոնս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիսամիջին քաշային կարգում UFC չեմպիոն Ջոն Ջոնսը (20-1) խոսել է Ալեքսանդր Գուստաֆսոնի (16-2) հետ մենամարտի և սպասվող ռևանշի մասին:

Հիշեցնենք, որ Ջոնսը հաղթել էր Գուստաֆսոնին փոքր առավելությամբ:

«Ես միանգամից հասկացա, որ հաղթանակն ինձ հեշտությամբ չի տրվի: Գուստաֆսոնը տապալեց ինձ մենամարտի հենց սկզբում և առաջին ռաունդում ավելի շատ միավորներ վաստակեց, քանի որևէ այլ մարզիկ: Որոշ իմաստով Գուստաֆսոնի դեմ մենամարտն իմ կարիերայի ընթացքում լավագույններից մեկն էր: Ես գեղեցիկ ավարտեցի մենամարտը, ցուցադրեցի բնավորություն՝ անելով հնարավորը չեմպիոնի կարգավիճակում հեռանալու համար, և Տիտո Օրտիսի ռեկորդը գերազանցեցի մեկ գիշերում:

Ինձ համար հաջող ելույթն այն է, որ մտնում են վանդակ և գերիշխում: Ինձ դա հաջողվել է բոլորի դեմ մենամարտում, բացի Գուստոֆսոնի, և ռևանշը ես հաջող կհամարեմ, եթե կարողանամ ոչ միայն հաղթանակ տոնել, այլ նաև գերիշխել ողջ մենամարտի ընթացքում»,-նշել է Ջոնսը:




Լրահոս