Դոլարի փոխարժեքը դեռ նվազում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 24-ին  կազմել է 408.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.55 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.27 դրամ (աճել է 1.01 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.00 դրամ (աճել է 0.07 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 694.41 դրամ (նվազել է 1.54 դրամ):

Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 17,258.92 դրամ, արծաթը՝ 271.15 դրամ, պլատինը՝ 19,145.9 դրամ։

Հունիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 10,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.25 դրամ:




Լրահոս