Ի՞նչ էր տիրում քրեական աշխարհում Յապոնչիկի մահից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Armlur.am-ը Ձեր ուշադրությանն էր ներկայացրել «օրենքով գողերի» ծագման հավանական վարկածները, հանելուկներով լի այս դաշտի անցած ճանապարհը:

Այսօր կներկայացնենք, թե ինչ է լինում այն բանից հետո, երբ «գողերը» «գծերից գցվում են», և կլանը նրանց նկատմամբ մահապատժի վճիռ է կայացնում, և վերջապես ինչ էր տիրում քրեական աշխարհում Յապոնչիկի մահից հետո:

Այսպես, այն բանից հետո, երբ համաշխարահյին պատերազմի ավարտին պետությունն օրենքով գողերին սկսում է ճնշել, և որոշներն ուղղակի ստիպված են լինում «զիջել» արյան գնով ձեռք բերված իրենց տիտղոսը, ի հայտ են գալիս, այսպես կոչված, «լեհական գողերը»` քրեական առաջնորդները, ովքեր ինքնակամ լքել էին դասական գողականներին: Լեհական գողերի և օրենքով գողերի միջև պատերազմ էր ձևավորվում` տարածքի (զոնա) և գողական «օբշակի» իշխանության ձեռքբերման համար:

«Օբշակն», ի դեպ, պահպանվել էր ոչ միայն գաղութներում, այլև` ազատության մեջ: Գողականներն անխնա լուծեցին լեհականների հարցերը: Վերջիններիս գտնում էին կախված կամ սրտի վրա հրազենով կրակած վիճակում (սա օրենքով գողի «թագավորական հարվածն» է):

ՔԿՀ-ների վարչակազմն անզոր էր: Գողակաների ազատազրկման ժամկետները երկարացվում էին, նրանց պահում էին պատժախցերում և անգամ տեղափոխում էին այլ հիմնարկներ, սակայն լեհականներն անձայն մեռնում էին:

Վերջապես, 1955-ին իշխանությունը հայտարարում է «բրեք». հակամարտող կլանները ցրվում են տարբեր մասնավոր կետեր: Գաղութների պետերին արգելվում է դատապարտյալներին ՀՏԻ-ից ՀՏԻ տեղափոխել: Մեկ տարի անց ԽՍՀՄ ՆԳՆ-ն ձևավորում է փորձնական ուղղիչ գաղութ, որտեղ պահվում էին «օրենքով գողերը»: Այսինքն` բոլոր արջերին հավաքում են մի որջում: Այստեղ է, ի դեպ, մահացել Վասյա Բրիլիանտը, ում գերեզմանի վրա իրական հուշարձան է կանգնեցվում: Պաշտոնապես ոչ ոք հստակ չի կարղանում ասել` որտեղ է թաղված Բրիլիանտը, ինչպես նաև՝ մնացած բոլոր «օրենքով գողերը», ովքեր մահացել են գաղութներում:

Դա քայլ էր ձիով. գողերը սկսեցին «կրծել» իրար: Հատուկ գոտին չփորձեց անգամ գողին ստիպել աշխատել. գողն ավելի շուտ ինչ-որ անկանխատեսելի բան կաներ, քան թե ձեռքը բահ կամ ուրագ կվերցներ:

50-ականների վերջում ԽՍՀՄ նախկին գողական կարգից մնացել էր միայն 3 %-ը: Դրանից հետո պատժիչ մեքենան հանդարտվում և հանդիսավոր կերպով հայտարարում է վերջին «օրենքով գողի» մահվան մասին: «Օրենքով գողերին» որպես կլան անտեսում են մինչև 1980-ականները: Վերակառուցման սկզբից պետական գործիչները պարզապես պարտավոր էին պայքարի նոր մոտեցումներ մշակել քրեականների հետ: Գողականների կյանքում սկսվում է հերթական «թրերով գիշերը»:

ՌԴ այսօրվա գողերի թիվը հստակ ասել դժվար է: Գողական կլանը կարողանում է պահել իր գաղտնիքները, և նրանց մասին տեղեկություններ հնարավոր է ստանալ միայն օպերատիվ ձևերով` գործակալների կամ տեխմիջոցների միջոցով: ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով` 2007 թվականի նոյեմբերին «օրենքով գողի» կոչում ուներ 184 մարդ: ԱՊՀ երկրների հետ միասին՝ նրանց թիվը կարող էր անցնել 1000-ը: Որոշ փորձագետներ նշում են 1500 մարդու: Հետաքննության դաշնային բյուրոյի և ՆԳՆ-ի օպերատիվ կատալոգի համաձայն` 400-600 գողական կա՝ ազգանուններով, կեղծանուններով, կենսագրությամբ, քրեական վարկանիշով, քրեականությամբ, ներկայիս բնակության վայրերով:

2013-ի վերջին ՆԳՆ ՀՔԾ-ն լրագրողներին հայտնել է, որ ՌԴ-ում այդ ժամանակահատվածում ազատության մեջ է 428 «հեղինակություն»: Եվ մոտ 100-ն էլ կալանավորված են բանտերում և Ռուսաստանի գաղութներում, ինչպես նաև՝ ԱՊՀ երկրներում:

Գողականների ճշգրիտ թիվը դժվար է հստակ ասել նաև այն պատճառով, որ փոխվել են գողականների նշանակությունները և հենց ինքը «օրենքը»: Ժամանակակից օրենքով գողերը չեն պահպանում հին օրենքները` չունենալ ընտանիք, չունենալ սեփական կացարան, չունենալ հարստություն և շքեղության այլ պարագաներ: Այս կանոնները, կարելի է ասել, խախտվում են ամենուր: Հին գողական օրենքներից քչերն են մնացել:

Այսօր շատերը, այդ թվում՝ ՆԳՆ մասնագետները, համոզված են, որ օրենքով գողերը սպառել են իրենց կարողություններն ու քրեական աշխարհի վրա ունեցած հեղինակությունը:

Այդուհանդերձ, ՔԿՀ-ներում գողականներն ունեն մեծ հեիղնակություն և ազդեցություն: Գողականների թաղման արարողություններն էլ հենց խոսում են այն մասին, թե ինչքան տարածված են նրանց կապերը: Յուրանքանչյուր նման արարողության ժամանակ հավաքվում են մեծ թվով լրագրողներ, բանկիրներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, գալիս են մեծ թվով մարդիկ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Իսրայելից…. Վերջին նման օրինակն է Դեդ Հասանի հուղարկավորությունը:




Լրահոս