ԼՂՀ նախագահը ծաղինկեր է դրել Սումգայիթի զոհերի հուշակոթողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am -ին Արցախի նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Սումգայիթի ջարդերի 24-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:Ըստ ԼՂՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայության՝ այնուհետև Բակո Սահակյանը ծանոթացել է հուշահամալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին:ԼՂՀ նախագահը կարևորել է շինարարական աշխատանքների որակով ու ժամանակին իրականացումը և համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:Սումգայիթի ջարդերը տեղի են ունեցել 1988 թ. փետրվարի 27-ին և տևել մոտ երեք օր, որի ընթացքում ադրբեջանցիները սպանել են ավելի քան 100 հայ։ Սպանդն ուղեկցվել է հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:




Լրահոս