Ցլամարտիկը հրաշքով է ողջ մնացել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեկ ցլին մեջքով մի կանգնեք. այդ օրենքը պետք իմանան այն բոլոր մարդիկ, ովքեր երբևիցե ստիպված կլինեն առնչվել այդ անկանխատեսելի կենդանու հետ: Իսպանական Գրանադա քաղաքից ինքնավստահ ցլամարտիկ Խոսե Թոմասը չգիտես՝ ինչու այդ մասին մոռացել էր: Արդյունքում ցուլը նրան իր պոզերով երեք անգամ օդ է բարձրացրել, տեղեկացնում է Mirror-ը:

Տեսանյութի ահասարսուռ կադրերում երևում է, թե ինչպես է 38-ամյա ցլամարտիկը մեջքով շուռ եկել դեպի իր կատաղած հակառակորդը, ինչի համար նույն պահին պատասխան է ստացել: Ցուլը վարկենաբար հարձակվել է իսպանացու վրա և այնպես ուժգին է պոզահարել, որ վերջինս օդում երեք անգամ պտույտ է գործել և գետին ընկել: Հանդիսատեսները տեսածից սարսափահար են եղել: Նրանք կարծել են, որ Թոմասը մեռած է:

Սակայն, ցլամարտի սիրահարների և մարզադաշտի աշխատակիցների մտավախությունները զուր են եղել: Համարձակ իսպանացին ոչ միայն ողջ է մնացել, այլև երկրորդ «ռաունդում» հաղթել է իր պոզավոր հակառակորդին: Ցուլը զոհվել է, իսկ իսպանացին հպարտ ուղևորվել է հիվանդանոց՝ ջարդված կողը բուժելու:

Նախորդ տարի իսպանացի ցլամարտիկ Էլ Կորդոբեսը զոհվել է ցլի պոզերի հարվածից: Ցլամարտիկը չի հասցրել նախապատրաստվել ցավից խելագարված կենդանու սլացիկ շարժումներին:




Լրահոս