Ճակատագրական ցուլ` Տավուշում. տերը խղճաց կենդանուն, որն էլ սպանեց տիրոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում հայտնել է, որ օրերս 5 տարեկան մեծ ցուլը կոխկրտել էր Նոյեմբերյան քաղաքի 81-ամյա բնակիչ Գ. Շ.-ին: Ծեր տղամարդը ստացած վերքերից 15 օր անց մահացել է: Նշենք, որ նրա կինը մահացել էր դրանից մոտ 2 ամիս առաջ: Այդ ժամանակ ծեր տղամարդուն համոզել են, որ կնոջ հոգեհացի համար ցլիկը մորթեն, սակայն նա չէր համաձայնել: Փաստորեն, այդ որոշումը ճակատագրական եղավ ծեր նոյեմբերյանցու համար:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` իմանալու համար` ինչի հետևանքով է մահացել տղամարդը:

Կատարվում է քննություն:




Լրահոս