Եվրոպական խանութների հագուստը կարում են անմարդկային պայմաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի բնակչուհին իր գնած զգեստի գնապիտակին գրված օգնության կոչ է հայտնաբերել:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, 25-ամյա Ռեբեկա Գալլահերը Primark խանութից 10 ֆունտ ստերլինգ արժողությամբ զգեստ է գնել: Պիտակներից մեկի վրա նա երկտող է հայտնաբերել, որի հեղինակը տեղեկացրել է, որ իրեն ստիպում են աշխատել անմարդկային պայմաններում:

Սարսափելի երկտողը հայտնաբերած աղջիկը զանգահարել է խանութ և պատմել իր գտած երկտողի մասին: Նրան ստիպել են 15 րոպե սպասել, իսկ հետո ցած են դրել լսափողը:
Լրագրողները կապվել են Primark-ի ներկայացուցչի հետ, որը նշել է, որ խանութը շնորհակալ կլինի գնորդին, եթե նա ետ բերի զգեստը, որպեսզի հնարավոր լինի հետաքննություն սկսել: Նրա խոսքով, Primark-ի հետ համագործակցող ձեռնարկությունները պետք է հարգալից վերաբերմունք դրսևորեն իրենց աշխատակիցների նկատմամբ և նրանց վայելուչ աշխատավարձ տան:

Սակայն, առաջին դեպքը չէ, որը դա հարցեր է առաջացնում այն պայմանների վերաբերյալ, որոնցում աշխատում են էժան հագուստ պատրաստող ձեռնարկությունների աշխատակիցները:




Լրահոս