Պաղպաղակը հավասարազոր է թմրանյութերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեգոնի հետազոտական ինստիտուտի փորձագետներ Կայլ Բերգերը եւ Էրիկ Ստայսը պնդում են, որ բարձր կալորիականություն ունեցող մթերքները, ինչպիսն է օրինակ պաղպաղակը, ուղեղի վրա ազդում են այնպես, ինչպես թմրանյութերը,-հաղորդում է ABC News-ը: 151 դեռահասի շրջանում հարցումներ են կատարվել եւ շոկոլադե կոկտեյլի նկարներ ցուցադրելու ընթացքում սքանավորել են կամավորների ուղեղները, որպեսզի որոշեն կախվածության ուժը:Արդյունքում պարզվել է, որ այն կամավորները, ովքեր հետազոտությունները սկսելուց երկու շաբաթ առաջ շատ պաղպաղակ էին կերել, կոկտեյլից նվազագույն հաճույք են ստացել: Դա ցույց է տվել ուղեղի շրջանում ակտիվության նվազումը: Ընդ որում՝ ուղեղի ակտիվացումը կապված է եղել բացառապես պաղպաղակի հետ։ Ստացվում է, որ ինչքան մարդը շատ է ուտում յուղային, քաղցր մթերքներ, այնքան մեծանում է կախվածությունը նման մթերքներից:




Լրահոս