Armenian text to speach

Ավետ Ադոնցը Բելգիայից ժամացույցներ եւ ադամանդյա քարեր է բերել Հայաստան․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մտահոգված են ոչ միայն մեր երկրի գլոբա պրոբլեմներով, այլև Բելգիայի Թագավորությունից ստացված գրությանը հարմար պատասխան գտնելու հարցով:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բանը կարող է հասնել նրան, որ Բելգիայի ներկայիս դեսպան Ավետ Ադոնցը, որին պատրաստվում են գործուղել Իսպանիա, ամենևին էլ չնշանակվի Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, քանի որ առայժմ թաքուն պահված այս սկանդալային պատմությունը կապված է անձամբ նրա հետ:

Գաղտնիք չէ, թե ինչու են շատ պաշտոնյաներ երազում դիվանագիտական ծառայության մասին: Մեր երկրի պետբյուջեի հաշվին գնում, տարիներով բարեկեցիկ ապրում են, բացի դա՝ օգտվում են նաև այն երկրի բյուջեից, որտեղ անցնում են դիվանագիտական ծառայության: Բանն այն է, որ Եվրոպայում գործում է. օրենք, րստ որի՝ դիվանագետները 300 եվրոն գերազանցող գնում կատարելիս հենց խանութում ետ են ստանում վճարված գումարի 21 տոկոսը: Բոլորն էլ լայնորեն օգտվել և օգտվում են այդ կարգից: Սակայն դիվանագիտական ամբողջ կորպուսից «համը հանել|» և բացահայտվել է հենց դեսպանը՝ Ավետ Ադոնցը:

Լուրեր կան, որ նա իր տիկնոջ հետ միասին այդ եղանակով այնքան «Rolexs» ժամացույցներ, ինչպևս նաև բարձր կարատանոց ադամանդյա քարեր է բերել Հայաստան, որ գրավել է բելգիական հատուկ ծառայությունների ուշադրությունը:

Դեսպանի մերձավոր շրջապատից ճշտված տեղեկության համաձայն՝ Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ և ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs»-ներ և 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել և անարգել տանել Հայաստան: Ինքնին հասկանալի է, որ բելգիական հատուկ ծառայություններին բոլորովին չի մտահոգում այն փաստը, որ բացի 21 տոկոսը ետ ստանալը՝ Ադոնցը իր գնումները անարգել, առանց մաքասգերծման անցկացնում է Հայաստան, նրանց հետաքրքրում է իրենց երկրի բյուջեն, որի հաշվին ճարպիկ դիվանագետը բազմապատկում է իր ունեցվածբր: Նման խոշոր գնումների ղեպբում21 տոկոսր պատկառելի թիվ է կազմում, իսկ բելգիացիներն ամենևին մտադիր չեն իրենց բյուջեի գամարներր քամուն տալ:

«ՉԻ» տեղեկություններով՝ եթե բելգիացիները հետևողական լինեն և պահանջեն իրենց հարցապնդման պատասխաններ, հնարավոր է, որ Իսպանիան չհաստատի Ավետ Ադոնցի «ագրեմանը»՝ խուսափելով մաքսանենգության մեջ կասկածվող դեսպանի հետ առնչվելուց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս