Փարիզում հարգել են Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ փետրվարի 26-ի առավոտյան Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական առաքելական եկեղեցում: Ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը, Ֆրանսիայում գործող հայկական միությունների ղեկավար և շարքային անդամներ, ֆրանսիական հասարակայնության ներկայացուցիչներ, ֆրանսահայության ստվարաքանակ ներկայացուցիչներ: Պատարագից հետո թափորն ուղևորվել է դեպի Փարիզի Երևանի պարտեզի հարևանությամբ գտնվող Կոմիտասի հուշարձան, ուր ոգեկոչման տուրք է մատուցվել զոհերի հիշատակին: Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի զոհերի հիշատակին ծաղկեպսակներ են դրվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի, Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, այլ կազմակերպությունների ու միությունների կողմից:




Լրահոս