Հունիսի 26-ին է տեղի ունեցել Թամանյանի արձանի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր տարիներին հունիսի 26-ին տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ: Մասնավորապես` 1974թ. Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:

Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որը հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի (Նոր Բայազետ, Գավառ), Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։

Երևանում նրա նախագծով կառուցվել են՝

աստղադիտարանը (1930-1935),
անատոմիկումը (1926-1933),
անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932),
հանրային գրադարանը (1932-1938),
Կառավարության տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-1929, հետագայում՝ Կառավարական տուն, 1932-1941, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1942, հետմահու)
Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953, սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն)։




Լրահոս