ՏՈՒՆԸ ԳՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թումանյանի թբիլիսյան տունը երեկ գտավ իր նոր սեփականատիրոջը: Համաձայն վրացի սեփականատիրոջ` Արչիլ Լեժավայի եւ Գրողների համահայկական հիմնադրամի միջեւ կնքված գործարքի` Ղուկասյան եղբայրները փոխանցեցին 145 հազար ԱՄՆ դոլար, եւ հիմա բնակարանի բանալիները Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի ձեռքում են: Այս պահին տունը պատկանում է Գրողների համահայկական հիմնադրամին, քանի որ այդ հիմնադրամի անունով է գրանցվել, սակայն մոտ ապագայում բնակարանը կնվիրաբերվի Թբիլիսիի հայկական համայնքին` մշակույթի տուն ծառայելու նպատակով:




Լրահոս