Հայկական ժամանակ. Միսակ Սարգսյանը լքել է ՕԵԿ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Մազդա”” և “”Սուզուկի”” մեքենաներ Հայաստան ներկրող “”Ռոյալ մոթորս”” և “”Թոփ մոթորս”” ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար Միսակ Սարգսյանը, որն “”Օրինաց երկրի”” Դավիթաշենի տարածքային կառույցի ղեկավարն էր, լքել է ՕԵԿ-ը:Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է ինքը` գործարարը: Ըստ թերթի աղբյուրների, գործարարը խիստ հիսաթափվել է ՕԵԿ-ից և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսակցությունից հեռանալ հնարավորինս անաղմուկ: Իր քայլը թերթի թղթակցի հետ զրույցում Սարգսյանը բացատրել է այսպես. “”Առողջական խնդիրներ ունեի””: Երբ զգացել է, որ ասածը հավատ չներշնչեց, հավելել է. “”Հասկացա, որ դա իմը չէ””: Թերթի աղբյուրները հայտնում են, որ կուսակցությունը լքողներ էլի կան, բայց առայժմ անուններ չեն նշվում: 




Լրահոս