Հայկական ժամանակ. Հրայր Թովմասյանը աղջիկ է կպցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ֆեյսբուք”” սոցիալական ցանցի օգտատերերից մեկը` Աննա Ս.-ն, իր պատին գրառում է տեղադրել` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին մեղադրելով աշխատանքային ժամերն “”աղջիկ կպցնելու”” վրա վատնելու համար:””Հետաքրքիր է, չէ՞, թե նախարարներն ինչով են զբաղված ողջ օրը: Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը, հանգիստ… Խոսքս հայրենի նախարարների մասին է… թե չէ առհասարակ նախարարի պարտականությունների և օրվա անելիքների մասին մոտավոր պատկերացում ունենք: Անձնական բնույթի նամակների հրապարակմանն առհասարակ դեմ եմ, բայց այս մեկը հայրենիքիս է վերաբերվում: Եթե ավելի կոնկրետ, ապա նրա արդարադատությանը: Եվ քանի որ վերջինս… մեզանում, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ, կփորձեմ ներկայացնել դրա բուն պատճառը: Արի ու տես` անմեղ ու միամիտ գառնուկի դեմքով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը աշխատանքի ժամերին զբաղվում է ոչ այլ ինչով, քան աղջիկ կպցնելով: Արդեն որերորդ օրն է, ինչ նա համառորեն փորձում է հետս զրույց սկսել, բայց ես նրան չեմ պատասխանում, որպեսզի գործից չկտրեմ, ու Հայաստանի արդարադատության մասին հարցերն իմ պատճառով չտուժեն: Ի դեպ, պրն Թովմասյանն ամուսնացած է և ունի երեք երեխա””,- ահա այսպիսի բովանդակությամբ գրառում է տեղադրված Աննա Ս.-ի էջում, որտեղ նա նաև հրապարակել է տարբեր օրերի Հրայր Թովմսայան օգտատիրոջից ստացած փոքրիկ նամակները: “”Բարի առավոտ””, “”Ինչպես եք””, “”Բարի առավոտ””, “”Բարի լույս””, “”Բարի առավոտ””,-իրեն չպատասխանող Աննային համառորեն բարևել է Հրայր Թովմասյանը: Աղջկա այս բացահայտումներին երեկ հետևել են քննարկումները, որի մասնակիցներից ոմանք թերահավատ են և կարծում են, որ կամ Հրայր Թովմասյանի անունից հանդես է եկել մեկ ուրիշը, կամ էլ, միգուցե, նա ինչ-որ կարևոր բան է ցանկացել ասել: Ինչևէ, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր կարծում էին, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իրականում կապ չունի այս ամենի հետ, և պարզապես ինչ-որ մեկը որոշել է սոցիալական ցանցում հանդես գալ նրա անունից, ապա նախարարը թերթի հետ զրույցում երեկ չի հերքել, որ խոսքը հենց իր մասին է: Երբ նրան ընդամենը ասել էի, որ “”ֆեյսբուքի”” օգտատերերից մեկը հայտարարել է, թե Հրայր Թովմասյանն աշխատանքային ժամերին զբաղված է աղջիկ կպցնելով, նախարարն արձագանքել է. “”Եթե Հայաստանում “”ֆրենդներին”” բարև տալը դարձել է աղջիկ կպցնել, ուրեմն ես, չգիտեմ, պարաշյուտիստ եմ»: Երբ թերթը հետաքրքրվել է, թե փաստորեն տեղյակ է` խոսքն ինչի մասին է, նա պատասխանել է. “”Չէ, ես չգիտեմ, չեմ էլ հիշում այդ բանը: Եթե ինքն իմ ընկերների մեջ է, օնլայն է, առավոտյան, որպես կանոն, բարևում եմ բոլորին ու հարցնում եմ` ո՞նց եք: Եթե դա ինչ-որ հանցագործություն է մեր օրերում, չգիտեմ””: Խոսելով Աննա Ս.-ի մասին, Հրայր Թովմասյանը շարունակել է. “”Չբավարարված չեմ կարող ասել, բայց չէի կարծում, որ Հայաստանում այդպես է: Եվ ավելի լուրջ բաների մասին եկեք մտածենք, ախպոր պես»: Իսկ ընդամենը բարևելու պատճառով իր անվան հետ խաղալուն նախարարը որևէ կերպ արձագանքել կարծես չի պատրաստվում: “”Այսօր այդ արտակարգ դրությունը ինձ սպանել է (նկատի ունի` “”Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին”” օրինագիծը, որը երեկ քննարկվել է Ազգային ժողովում- Ա.Զ. ), ես հիմա նստած ամբողջ աշխարհին նայում եմ` ինչ է, ոնց է: Հիմա մեկ էլ դրա մասի՞ն մտածեմ””,-հայտարարել է նա: Նաև հայտնել է, որ “”Ֆեյսբուքում”” ընկերների ցանկից հեռացրել է բոլոր նրանց, ում հետ անձամբ ծանոթ չէ, և այժմ շուրջ 300 ընկեր ունի այդտեղ: Թերթի հարցին թե` նրանցից 40-50-ը երևի օնլայն են լինում, բոլորին պարտադիր բարևո՞ւմ եք ամեն առավոտ: “”Եթե առավոտյան գալիս եմ… Առավոտյան չէ, օրվա մեջ մի անգամ եմ սայթ մտնում, նայում եմ, բոլորին ասում եմ` բարև ու չեմ հիշում, հետո` ոնց եք, ինչ եք””,- պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարարը: 




Լրահոս