Ժողովուրդ. Հրազդանի ընտրությունների ռազբորկաները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ժողովուրդ””-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` փետրվարի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ընտրությունների “”ռազբորկաները”” դեռևս շարունակվում են՝ այս անգամ Արամ Դանիելյանի “”աշխատասենյակում””: Դանիելյանը դեռևս հաշիվ Է “”մաքրում”” կոնկրետ այն մարդկանց հետ, որոնց կլորիկ գումար Է տվել՝ ներկայացված ընտրողների կոնկրետ ցուցակի հիման վրա: “”Բավականին տհաճ իրավիճակում Է հայտնվել նաև Դանիելյանի գլխավոր խորհրդական Հրաչ Հուսիկյանը, որն ընտրությունների ժամանակ 25/11 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Էր: Դանիելյանը, տեսնելով որ այդ ընտրատեղամասում քիչ ձայն Է հավաքել, որոշել Է Հուսիկյանին հեռացնել աշխատանքից: Վերջինս գրեթե ամեն օր քաղաքապետի աշխատասենյակում բացատրություններ Է տալիս “”շեֆին””, թե ինչու Է իր ղեկավարած ընտրատեղամասից քիչ ձայներ “”բերել””: Նշենք, որ նշված տեղամասում Դանիելյանն ընդամենը 34 ձայնով Էր առավել: Եվ երբ ամեն անգամ քվեատուփից դուրս Էր գալիս Սասուն Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկը, Հուսիկյանը վախից մաքրում Էր ճակատի քրտինքը””,- ապա թերթը հավելում է. “”Ինչևից””, փորձեցինք տեղեկությունը ճշտել Հուսիկյանից, վերջինս շատ անտրամադիր Էր և հազիվ Էր պատասխանում մեր հարցերին. “”Չէ, տենց բան չի եղել, հերյուրանք ա չէ, այ ցավդ տանեմ, ո՞նց կհեռացնեն աշխատանքից, մենք հաղթել ենք, ինչի՞ պիտի ինձ հեռացնեին աշխատանքից, մենք մոռացել ենք… մենք պատրաստվում ենք հաջորդ ընտրություններին, մենք հաշվի չենք առնում Էդ ձևի խոսակցությունները””:




Լրահոս