Հանրապետությունում առաջիկա օրերին ձյուն է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում այսօր, մարտի 1-ին և 2-ին, մարտի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, իսկ 3-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ամենուրեք ձյուն է սպասվում: Մարտի 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը առանձին վայրերում հնարավոր է քամուուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը մարտի 2-ի գիշերը կնվազի 4-6, ցերեկը` 8-10, իսկ 3-ի գիշերը` ևս 2- 4 աստիճանով: Երևանում այսօր, մարտի 1-ին և 2-ին, 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը սպասվում է ձյուն: Մարտի 3-ին և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս