Ջ. Բարնետն ու Ա. Սիլվան, ութանկյունում մենամարտելու փոխարեն, լեզվակռիվ են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս տված հարցազրույցում Ջոշ Բարնետը հայտարարել էր, որ չի ցանկանում մենամարտել Անտոնիո Սիլվայի հետ:

«Ես թքած ունեմ Անտոնիո Սիլվայի վրա: Մարդիկ մտածում են, որ եթե մեկին չես սիրում, շտապում ես նրա հետ ութանկյուն մտնել: Սակայն ինչ-որ մեկի հետ վանդակ մտնելն արտոնություն չէ: Դուք կարող եք ինձ հետ մարտի վրա լավ փողեր աշխատել կամ կարող եք հայտնի դառնալ անգամ այն բանից հետո, երբ ես կջարդեմ ձեր դեմքը»,- ասել է նա:

Բարնետը հայտարարել է, որ Սիլվան իրեն դուր չի գալիս, և ինքը չի պատրաստվում նրան օգնել իր հետ մենամարտելով գումար աշխատաել:

Մարտիկը նշել է, որ Սիլվան իր մասին սկսել է կեղտոտ բաներ խոսել, չնայած այն բանի, որ իրեն չի էլ ճանաչում:

Անտոնիո Սիլվային Բարնետի արտահայտությունները բոլորովին դուր չեն եկել: Բրազիլացին հայտարարել է, որ ծիծաղել է` կարդալով այն պատճառների մասին, որոնք ստիպել է «Վարմաստերին» հրաժարվել իր հետ մարտից:

martt

Հիշեցնենք, որ «Բիգֆուտը» Բարնետին «ձեռնոց էր նետել», սակայն վերջինս հայտարարել էր, որ նրա հետ մարտը իր համար որևէ արժեք չի ներկայացնում:

«Այն ինչ նա ասում է, ուղղակի ծիծաղելի է: Հրաժարվելու մասին նրա պատճառաբանությունն ինձ ստիպեց ծիծաղել: Նա պարտություն է կրել մի տղայից, որին ես նոկաուտ արեցի, և պաշտոնական վարկանիշներում ես Բարնետից մի տող վեր եմ գտնվում: Դա ուղղակի ծիծաղելի է», – ասել է Սիլվան:




Լրահոս